Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում կայացած հանրահավաքի ժամանակ Բագրատ Սրբազանը հայտարարեց. «Մեր շարժումը կանգ չի առել և չի առնելու։ Մենք պատկերացնում ենք, որ սեփական ժողովրդի նկատմամբ նռնակներ, ռումբեր կիրառող իշխանությունը հեշտ հեռացող իշխանություն չէ, բայց հեռացո՛ղ իշխանություն է»,- հավելեց Բագրատ Սրբազանը։ Նա նշեց նաև, որ այն լայն համախմբումը, որն առկա է, թույլ չի տա, որ շարժումը ընկրկի։ «Հակառակը, էլ ավելի խորությամբ է շարունակվելու»,- ասաց Սրբազանը։ |