ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+27 °C
Գրիգորյանը՝ Բաքվում պահվող ռազմաքաղաքական ղեկավարության վերադարձի մասին
12:54, 26.06.2024 | mamul.am
2683 | 0

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում արձագանքելով Բաքվում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության վերադարձի ուղղությամբ աշխատանքների մասին հարցին՝ նշել է. «Բոլոր գերիների վերադարձը միշտ եղել է մեր օրակարգում, միշտ քննարկել ենք՝ լինի Ադրբեջանի, թե միջազգային գործընկերների հետ: Ինտենսիվ աշխատանք ենք տանում այս ուղղությամբ: Դեկտեմբերի 7-ն այդ առումով որոշակի հաջողություն էր, այսինքն 32 գերի վերադարձել է, բայց դրանով չենք բավարարվում»: Հարցին՝ խաղաղության համար դա գլխավոր նախապայման չէ՞, ասել է. «Կարծում եմ՝ ճիշտ չէ դա փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ, մեր կարծիքով, նրանք հնարավորինս շուտ պետք է վերադառնան Հայաստան»:

ԱԽ քարտուղարի ճեպազրույցը
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր