ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+29 °C, +17 °C ... +31 °C Վաղը`+27 °C
Դիլիջանի թունելի մոտ Porsche Cayenne է այրվում
22:54, 17.06.2024 | mamul.am
4329 | 0

Այսօր՝ հունիսի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 19:30-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի՝ Դիլիջանի թունել չհասած հատվածում ավտոմեքենա է այրվում. կրակն ու ծուխը տեսանելի են անգամ 1 կմ-ից: Երթևեկությունը նշված վայրում ժամանակավորապես դադարեցվել է, որպեսզի հրշեջ-փրկարարները կարողանան մարել Porsche Cayenne-ում դեռևս անհայտ հանգամանքներում առաջացած կրակը։ Այս պահին ոստիկաններն ու պարեկները պարզում են՝ արդյո՞ք հրդեհի հետևանքով տուժած կամ տուժածներ կան։ Պարզում են նաև ավտոմեքենայի սեփականատիրոջ և վարորդի ինքնությունը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր