ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +17 °C ... +31 °C Վաղը`+27 °C
«Շաբաթ օրը մեծ հավաք ենք ունենալու, հսկայական դիրքեր են հանձնվում Ադրբեջանին». Բագրատ Սրբազան
23:06, 17.06.2024 | mamul.am
7054 | 0

Օրումեջ հավաքվելու ենք Սուրբ Աննա եկեղեցու բակում մեր անելիքները քննարկելու, իրար չկորցնելու համար, հանրահավաքի ժամանակ նշեց Բագրատ Սրբազանը:

«Շաբաթ օրը մեծ երիտասարդական հավաք ենք ունենալու: Տեղի է ունենալու մեծ հանդիպում մեր երիտասարդների հետ. պարզապես խելառների ու խենթերի հավաք։ Մեր պայքարը նոր թափով, նոր ավյունով, նոր եռանդով, նոր կերպերով, նոր եղանակներով ու նոր դեմքերով շարունակվելու է: Հսկայական դիրքեր են հիմա հանձնվում Ադրբեջանին։ Այս աղետը շարունակվելու է, հայրենիք հանձնելու գործընթացը չի կանգնելու»,- զգուշացրեց նա:

«Ինտենսիվ հանդիպումների շարք է լինելու, պատրաստվում ենք, մարզեր էլ ենք գնալու, կասեմ` երբ». Սրբազան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր