Ինչպես հայտնի է, 2024 թվականի հունիսի 12-ին Սիրահարների այգում ոստիկանների արձակած նռնակից վիրավորում ստացավ նաև Գաֆեսճյան արվեստի կենտրոնի ֆոնդապահ Եսայի Քարամյանը, ով, ըստ արձանագրված կադրերի, ոստիկանության կողմից նետված նռնակը գետնից փորձում է վերցնել, ինչի պայթյունի արդյունքում էլ կորցնում է մատները և ստանում բազում բեկորային վնասվածքներ։ Իրավապահներից միայն քննիչն է այցելել Եսայի Քարամյանին, հարուցված քրեական գործում նրան ներգրավվել են ոչ թե որպես տուժող, այլ` որպես վկա։ Քարամյանը սպասում է, որ գուցե իրեն ապագայում որպես մեղադրայլ դիտարկեն, սակայն դա էլ իրեն չի խանգարի կրկին հանրահավաքի մասնակցել։ Մանրամասները՝ տեսանյութում |