ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +17 °C ... +32 °C Վաղը`+27 °C
«Տեղեկատվություն կա, որ նռնակները ժամկետանց են եղել»․ Գոհար Մելոյան
11:24, 18.06.2024 | mamul.am
1200 | 1

«Հունիսի 12-ին Բաղրամյան պողոտայում քաղաքացիների ուղղությամբ շուրջ 3 տասնյակ նռնակ է նետվել»,- այս մասին 24TV-ի եթերում ասել է իրավագետ, դեպքերի ականատես Գոհար Մելոյանը։ «Մի քանի բախում տեղի ունեցավ ոստիկանների և ցուցարարների միջև, ընդ որում՝ ընդդիմադիր գործիչները որևիցե միտում չունեին գործողություններ հրահրելու։ Անհամաչափ ու տարաբնույթ էր ոստիկանների արձագանքը, տպավորություն էր, որ իրենք պատրաստված էին՝ հատուկ ուժ և միջոցներ կիրառելու: Ամենակարևոր հանգամանքներից մեկն այն է, որ ամբողջ ընթացքում իրազեկում չեմ լսել հատուկ միջոցների կիրառման մասին։ Եթե պատի տակ ասում են՝ ես հեսա հատուկ միջոց եմ կիրառելու, դա իրազեկում չէ»,- նշել է նա՝ հավելելով, որ առաջին նռնակները նետվել են այգու ուղղությամբ՝ հանգիստը վայելող քաղաքացիների վրա։
«Լուսաձայնային նռնակները, որոնք ունեն կիրառման հատուկ չափորոշիչներ, գործածվում են անկարգությունները կամ որոշ հանցագործությունները կանխարգելելու համար, ու ամենակարևոր պայմանը՝ արգելվում է դրանց կրկնակի կիրառումը: Եթե սա իրոք դիտավորություն էր մարդկանց հետ հաշվեհարդար տեսնելու, ապա որևէ բացատրություն չի կարող ունենալ: Պետք է բացահայտել՝ ով էր հրաման տվողը, ով էր հրաման կատարողը, ինչ տեսակի նռնակ է կիրառվել մարդկանց նկատմամբ։ Տեղեկատվություն է շրջանառվում, որ այս նռնակների տեսակները ոստիկանության պահեստազորից դուրս գրված են եղել և հավանականություն կա, որ դրանք ժամկետանց են եղել»,- ընդգծել է Մելոյանը:

«Տեղեկատվություն կա, որ նռնակները ժամկետանց են եղել»․ Գոհար Մելոյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր