ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +17 °C ... +32 °C Վաղը`+27 °C
«Ի՞նչը ընենց չենք անում, որ մեզ քննադատեն»․ Հովիկ Աղազարյան
17:00, 18.06.2024 | mamul.am
1791 | 0

Իշխանությունները կարո՞ղ են հասնել մինչև 2026թ. խորհրդարանական ընտրություններ, վստա՞հ եք, որ շարժումը ձեզ ավելի շուտ չի հեռացնի։ «Նյուզ»-ի լրագրողի այս հարցին ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանն այսպես պատասխանեց. «Ընդդիմախոսներն ինձ ասում են՝ ա՛յ, որ մի հատ լավ լիդեր ծնվի, ձեր օրերը հաշված կլինեն: Բայց էդ հողը չկա, որ էդ մարդիկ դրևորվեն, ծլեն, ծաղկեն, դառնան առաջնորդ: Նախադրյալներ չկան, որ քաղաքական գործիչներից դառնան լիդերներ»,- ասաց պատգամավորը՝ նշելով, թե ոչ մի պատճառ չկա, որպեսզի իրենց քննադատեն․ «Ի՞նչը մենք ընենց չենք անում, որ մեզ քննադատեն և հետևաբար առաջնորդեն ժողովրդին: Ապացուցվեց, որ ՀՀ քաղաքացին, փաստորեն, չի սատարել էս շարժմանը. հավաքվածների մեծ մասը, ըստ էության, ՀՀ քաղաքացիներ չեն»,- նշեց Աղազարյանը:
Նկատի ունեք՝ արցախցինե՞ր են, լրագրողի հարցին պատգամավորը պատասխանեց․ «Ոչ միայն, երկքաղաքացիներ և այլն»։

«Ի՞նչը ընենց չենք անում, որ մեզ քննադատեն»․ Հովիկ Աղազարյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր