ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +17 °C ... +32 °C Վաղը`+27 °C
Ո՞վ կփոխարինի Սթոլթենբերգին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում
21:48, 18.06.2024 | mamul.am
2191 | 0

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը հայտարարել է, որ դաշինքը մոտ է նոր գլխավոր քարտուղարի պաշտոնում Մարք Ռյութեի թեկնածությունը համաձայնեցնելուն, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Օրբանի այսօրվա հայտարարությունից հետո ակնհայտ է, որ դաշինքն ավելի մոտ է նոր գլխավոր քարտուղարի վերաբերյալ վերջնական համաձայնությանը: Կարծում եմ` սա լավ նորություն է: Մարք Ռյութեն շատ ուժեղ թեկնածու է, մեծ փորձով վարչապետ և մտերիմ ընկեր: Համոզված եմ, որ դաշնակիցները շուտով կորոշեն իմ իրավահաջորդին, դա լավ է և՛ ՆԱՏՕ-ի, և՛ ինձ համար»,- ասել է Սթոլթենբերգն ԱՄՆ-ում պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր