ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +13 °C ... +26 °C Վաղը`+29 °C
«Պարզվեց՝ պետությանը նյութական վնասի մասին խոսակցությունները մտացածին էին». Միրաքյան
17:30, 19.06.2024 | mamul.am
2033 | 0

Գործարար Վահրամ Միրաքյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մի քանի օր առաջ Վահանը դուրս եկավ տնային կալանքից: Հիշո՞ւմ եք ինչ շռնդալից գործը բացվեց, ձերբակալություններ եղան, թե բա «պետությանը առանձնակի խոշոր չափի նյութական վնաս», ձերբակալվել են փոխնախարարներ և այլն:
Հիմա արդեն քնչականն էլ էդպես բարձրագոչ «հաջող» օպերացիայի մասին չի խոսում, քանի որ պարզվեց պետությանը նյութական վնասի մասին խոսակցությունները մտացածին էին, հիմա արդեն խոսում են պետության կողմից բաց թողնված եկամուտի կամ բարոյական վնասի մասին:
Իսկ վերջում պարզվելու է, որ պետությանն ամենամեծ վնասը պատճառել է քննչականը, իր ավտորիտար ոճի գործողութուններով, ինչի արդյունքում հիմա պետական համակարգի շատ աշխատողներ գործ անելու փոխարեն ավելի նախընտրում են անգործությունը, քանի որ աշխատելը վտանգավոր է, քեզ կարող են դատել, իսկ չաշխատելու համար չեն դատում»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր