ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +13 °C ... +26 °C Վաղը`+29 °C
«Վերջնական լուծումները մակերեսին չեն». Հրանտ Խաչատրյան
20:30, 19.06.2024 | mamul.am
2001 | 0

ՍԻՄ նախկին նախագահ Հրանտ Խաչատրյանի գրառումը․ «ՍՐԲԱԶԱՆ ՊԱՅՔԱՐԸ ՄԱՐԵՑՆԵԼՈՒ ԳԵՐԼԱՐՎԱԾ ՃԻԳԵՐՆ ԻՀԱՐԿԵ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՉՆՉԻՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐ ԹՈՂՈՒՄ ԵՆ, ԲԱՅՑ վերջնական լուծումները մակերեսին չեն՝ ինչպես շատերն են կարծում։
Ցավալի է, բայց փաստ, որ մարեցման քարոզչությանը բացի խիստ շահագրգիռ կողմերից, ինչ - ինչ պատճառներով մասնակցում են նաև քաղաքականության մասին թյուր պատկերացումներով կաղապարված անհատներ։
Ստեղծագործ շատ ոլորտների հմուտ մասնագետներ կվկայեն, որ միևնույն իրականությունը տերբեր մտպատկերներ է գեներացնում զանազան դիտակետերից զննելու պարագայում։
Լուսանկարիչների լեզվով դրանց անվանում են ռակուրս ու կադրի կոմպոզիցիա։
Շարժման պատկերը տարբեր ռակուրսներից «նկարելով» ու պատկերի կադրում տարբեր կոմպոզիցիաներ ներառելով` հնարավոր է հանրության մոտ գրգռել ամենադրականից մինչև ամենաբացասական զգացմունքները։
Հիմա միասին փորձենք այս պարզ մասնագիտական գիտելիքը կիրառել Շարժման նկատմամբ։ Ի դեպ պրոֆեսիոնալ մեթոդներն ունիվերսալ են ու նույնությամբ կիրառվում են տարբեր ճամբարների մասնագետների կողմից։
Շարժման Առաջնորդը հաճախ կրկնում է, որ «Շարժումն ավելին է, քան իշխանափոխությունը»։ Նախորդող շարժումների համեմատ ավելի լայն զանգվածների նուրբ լարերին դիպչող գլխավոր ինտրիգ հենց այդ մեկ՝ «ավելին» բառի մեջ դրվող բովանդակությունն է։
Քաղաքական կարծրատիպերով տառապողների մոտ «ավելին» բառի տակ լողում են հայտնի դավադրությունները, դրանց թիկունքում թաքնված «գերբնական» ուժերն ու ենթադրյալ պատվիրատուների միլիոններն ու միլիարդները։
Կույր հավատով հետևորդների մտապատկերում «ավելին» բառի տակ սավառնում են բարի հրեշտակներից սպասվող փրկարար դավադրությունները, դրանց թիկունքում թաքնված «գերբնական» ուժերն ու ենթադրյալ հրաշքի պատվիրատու հրեշտակների միլիոններն ու միլիարդները։
Ասում են շատ մի խորացիր՝ շոռը դոորս կգա։
Շատ պետք չէ խորանալ, ընդամենը տրամաբանական մեկ մակարդակ, որպես դիտակետ Ազգայն Զարթոնքի վերելքն ընտրելու համար։
Ու այդ ռակուրսից, առաջին հերթին, կադրի կոմպոզիցիայում ծառերի հետևում կտեսնեք անտառը՝ ապահով ու բարեկեցիկ ապագան սեփական ջանքերվ կերտելու պատասխանատվությունը ստանձնելուն պատրաստ Հայաստանի Հանրապետության արժանապատիվ քաղաքացիների հոծ բազմությունը։
Հանց այդ դիտակետից եմ ինքս նայում Շարժմանը, նրա Առաջնորդին, դրա հետևորդների ու հակառակորդների վարքագծին։
Դիտակետը փոխելու գլխավոր խոչընդոտը ձեր ներքին կանխակալ կարծիքն է։
Մի փոքր ջանք կիրառեք, մի պահ կյանքին նայեք Զարթոնքի դիտակետից։
Ու եթե չհամոզվեք, որ հաղթահարել եք ձեր ներքին վախերն ու բարդույթները՝ վերադարձե՛ք ու համոզեք ինձ, որ ես սխալվում եմ։
#ազգային_զարթոնք
#շարժում_հտհ
#խակումհնչիմ»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր