ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +13 °C ... +26 °C Վաղը`+29 °C
«Իսկ ի՞նչ է անում Նիկոլ Փաշինյանը». Սուրեն Սուրենյանց
21:06, 19.06.2024 | mamul.am
2712 | 0

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի գրառումը․ «Բաքվի շանտաժն ու Հայաստանի իշխանության «դուալիզմը»
Արդեն ակնհայտ է, որ Բաքուն Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու որևէ ցանկություն չունի և մտադիր է հարկադրանքի և շանտաժի միջոցով ստանալ առավելագույնը:
Պատահական չէ, որ Բաքուն իր կոշտ քաղաքականությունը «լեգիտիմացնելու» տարբեր առիթներ է փնտրում՝ հայ- ֆրանսիական համաձայնություն, Սահմանադրություն և այլն:
COP29 համաժողովի ավարտից հետո Բաքվի մտադրություններն ավելի ակնհայտ կդառնան, մանավանդ, որ Ալիևն, ըստ ամենայնի, խաղադրույք է կատարում նաև այն հնարավոր վակուումի վրա, որը կարող է առաջանալ ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների հետևանքով:
Հայաստանի ԱԳՆ այսօրվա հայտարարության տեքստում այս մտահոգություններն, ընդհանուր առմամբ, արտացոլված են:
Իսկ ի՞նչ է անում Նիկոլ Փաշինյանը:
Հեծանիվը դարձրել է նոր էժանագին PR-ի գործիք, միով բանիվ՝ Սյունիքի ժողովրդին ու մեր հասարակությանն՝ առհասարակ, շարունակում է «կերակրել» խաղաղության մասին հեքիաթներով, ընդ որում՝ գռեհիկ կոնտրաստի մեջ դնելով բարեկեցությունն ու ազգային ինքնության բաղադրիչները:
Իշխանության այս «դուալիզմն», անշուշտ, քաղաքական անմեղսունակության դրսևորում է, ինչն էլ մեր ազգային անվտանգության ամենամեծ սպառնալիքն է»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր