ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +13 °C ... +26 °C Վաղը`+29 °C
ՌԴ ԱԳՆ-ն՝ ՀԱՊԿ ԱԳՆԽ նիստին մասնակցելուց Հայաստանի հրաժարման մասին
09:54, 20.06.2024 | mamul.am
3323 | 0

Մոսկվան ակնկալում է, որ Երևանը կգիտակցի, որ ՀԱՊԿ հարթակն ընձեռում է բոլոր հնարավորությունները՝ տարածաշրջանային անվտանգության ապահովման հարցերի շուրջ համագործակցության համար։ Այս մասին РИА Новости-ին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը՝ մեկնաբանելով ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նիստին Հայաստանի չմասնակցելը։

«Մենք մնում ենք դաշնակիցներ և հուսով ենք, որ մեր հայ գործընկերները կգիտակցեն, որ տարածաշրջանային անվտանգության ապահովման ամենաարդյունավետ մեթոդը տարածաշրջանային պետությունների համագործակցությունն է, և ՀԱՊԿ հարթակը դրա համար տալիս է բոլոր հնարավորությունները»,- ասել է Գալուզինը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր