ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+29 °C
«Անընդունելի եմ համարում մահից հետո մարդկանց վատաբանելը»․ Արշակ Սարգսյան
16:48, 22.06.2024 | mamul.am
3284 | 0

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Անընդունելի եմ համարում մարդկանց մահից հետո մարդկանց վատաբանել, անվանել ժեխ, կամ նմանատիպ արտահայտություններ անել։
Նամանավանդ այդ մարդիկ երբևէ չեն ունեցել պաշտոն և որոշումներ կայացնող չեն եղել։
Ընդամենը կասեմ ցավակցում եմ իր հարազատներին։
Ապրենք այնպես, որ մի օր մեր արածների համար չամաչեն մեր հարազատները։
Անկախ նրանից, թե այս սրիկաները ինչքան են մեզ ատելություն սերմանել, մենք չպետք է թույլ տանք մեզ նման բաներ։
Քրիստոնյա ազգը չի կարող նման բան թույլ տալ իրեն։
Կարող է ջղայնացած մի բան ասենք, բայց դա վստահ եմ միայն ջղայնության արդյունք է։
……
Կարող են իմ հարազատ ընկերները չհամաձայնել ինձ հետ, բայց դա իմ տեսակետն է։
Սա չի վերաբերում դավաճան կառավարիչներին»։

Աղբյուրը` Արշակ Սարգսյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր