ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլերը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Վաշինգթոնը շարունակում է պահպանել Բաքվի և Երևանի միջև շփումները, փոխանցում է ադրբեջանական Report-ը։ «Մենք շարունակում ենք պահպանել շփումը Ադրբեջանի և Հայաստանի միջև։ Շարունակում ենք նաև աշխատանքները հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը նպաստելու ուղղությամբ»,- ասել է Միլերը։ |