Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ երկխոսությունը շարունակելու ցանկության մասին։ Այս մասին նա ասել է Génération Do It Yourself-ի եթերում։ «Ես կշարունակեի երկխոսությունը Վլադիմիր Պուտինի հետ․․․Կարծում եմ՝ կարևոր է երկխոսությունը շարունակելը»,- նշել է նա։ Չնայած նրան, որ Ֆրանսիայի նախագահը վերջին ամիսներին չի շփվել Պուտինի հետ, նա չի բացառել «որևէ թեմայի շուրջ խոսելու» հնարավորությունը։ Génération Do It Yourself-ի փոխանցմամբ՝ Մակրոնը չի բացառել Պուտինի հետ ատոմակայանների հարցի քննարկումը, սակայն չի հստակեցրել՝ կոնկրետ ինչի մասին է խոսքը։ |