ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ Հայաստանը զենք և զինամթերք է ձեռք բերում միայն իր տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար: «Մինչև այս պահը ձեռք բերված բոլոր զենքերն օգտագործվելու են միայն ՀՀ ինքնիշխան տարածքը պաշտպանելու համար։ Տարածաշրջանի խաղաղության համար պատասխանատու են բոլորը և առաջին հերթին՝ տարածաշրջանային երկրները, բայց նաև միջազգային գործընկերները կարող են աջակցել ու շատ դեպքերում աջակցում են տարածաշրջանում կայունությանը և խաղաղությանը»,- նշել է պաշտոնյան: |