ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +10 °C ... +20 °C Վաղը`+21 °C
Հովիկ Աբրահամյանի պաշտոնավարման 100 օրը` ամփոփ. «ՀԺ»
10:03, 23.07.2014 | mamul.am
2031 | 0
«ՀԺ»-ը, ամփոփելով վարչապետ Հովիկ Աբրահամյանի պաշտոնավարման 100 օրը, գրել է. «Այսօր լրանում է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի պաշտոնավարման 100-րդ օրը: Նա այդ պաշտոնում նշանակվեց ապրիլի 13-ին ՀՀԿ ԳՄ և խորհրդի նիստերից հետո: Եթե փորձենք ամփոփել այս 100 օրը, ապա բավականին հետաքրքիր պատկեր կստացվի: Պաշտոնավարման հենց սկզբում Հովիկ Աբրահամյանը խոստացավ լուծել կենսաթոշակայինի պարտադիր բաղադրիչի հարցը և «լուծեց»: Պարտադիր բաղադրիչի ձևակերպումը փոխվեց, այն դարձավ հարկատեսակ չենթարկվելով բովանդակային բացարձակապես ոչ մի փոփոխության: Կառավարությունը սկսեց աջուձախ հարկային արտոնություններ բաժանել:

Այդպիսի արտոնություններ միայն այս 100 օրվա ընթացքում ստացան օլիգարխ Սամվել Ալեքսանյանի հետ կապված մի ընկերություն, Սերժ Սարգսյանի խորհրդականներից Արամ Ղարիբյանի հիմնադրած ընկերությունը և մի կազինո: Այս 100 օրերի ընթացքում Հայաստանում 10 տոկոսով թանկացավ էլեկտրաէներգիան: Կառավարությունը ոչ միայն չհիմնավորեց դրա անհրաժեշտությունը, այլև կառավարությանն առընթեր ոստիկանությունը դաժան ծեծի ենթարկեց սակագնի բարձրացման դեմ բողոքող քաղաքացիներին: Անցած 100 օրերի ընթացքում կառավարությունը նախաձեռնեց ոռոգման նպատակով Սևանից ահռելի քանակությամբ լրացուցիչ ջուր բաց թողնել, քանի որ Արարատյան դաշտավայրում գտնվող խորքային հորերի մի զգալի մասը բնապահպանական նկատառումներով փակվել էին: Սակայն, հետագայում համ փակված հորերը վերաբացվեցին, համ էլ Սևանից լրացուցիչ ջուրն է բաց թողնվում:
Այս ամենի կողքին, սակայն, կառավարությունը կատարեց քայլեր, որոնք կարող են դրական ազդեցություն ունենալ: Դրանց թվում է խանութների և սպասարկման օբյեկտների համար շրջանառության հարկը 3 տոկոսից 1 տոկոս սահմանելը»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր