ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +10 °C ... +20 °C Վաղը`+21 °C
Նոր մանրամասներ ''ՆԻԿՕ'' կահույքի սրահի մոտ տեղի ունեցած կրակոցների վերաբերյալ
09:50, 18.01.2012 | mamul.am
8716 | 0
Ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է, որ հունվարի 17-ին` ժամը 16։50-ին, ոստիկանության Արաբկիրի բաժին է դիմել Աշոտ Ն-ն և հաղորդում տվել, որ նույն օրը` ժամը 16։30-ին, մի քանի երիտասարդ փորձել են մտնել Ն. Տիգրանյան փողոցում գտնվող ''ՆԻԿՕ'' կահույքի սրահ, սակայն ինքը թույլ չի տվել։
Դրանից հետո նրանք սրահի դիմաց վիճաբանել են իր եղբոր որդու հետ և 10 րոպե անց հնչել էին կրակոցներ, ինչի հետևանքով վնասվել էին սրահի պատուհանի ապակիները:
Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը զննությամբ հայտնաբերել է ''ՊՍՄ'' տիպի ատրճանակի 5.45 մմ տրամաչափի 4 պարկուճ և 2 գնդակ, 9 մմ տրամաչափի գազային ատրճանակի 4 պարկուճ, 9 մմ տրամաչափի 1 գնդակի բեկոր և ''Մակարով'' տիպի ատրճանակի 9 մմ տրամաչափի 3 պարկուճ, իսկ դեպքի վայրից մոտ 70 մ հեռավորության վրա հայտնաբերվել է 12 տրամաչափի որսորդական հրացանի կրակված 4 պարկուճ:
Նույն օրը` ժամը 18։45-ին, ''ձախ ոտքի ազդրի հրազենային վնասվածք'' ախտորոշմամբ հիվանդանոց բուժօգնության է դիմել 23-ամյա Տիգրան Հ-ն, ով հիվանդանոցում հայտնել է, որ վնասվածքը ստացել է ''մանումենտի'' նոր ճանապարհին` անհայտ անձի կողմից:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ երիտասարդը վնասվածքը ստացել է նույն օրը ''ՆԻԿՕ'' կահույքի սրահի մոտ տեղի ունեցած խուլիգանության ժամանակ արձակված կրակոցներից:
Ըստ բժշկի տեղեկանքի` Տիգրան Հ-ն ի վիճակի չի եղել բացատրություն տալու:
Հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր