ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+30 °C, +16 °C ... +30 °C Վաղը`+29 °C
ԱԺ նիստերից ամենաշատ բացակայող պատգամավորները. ԲՀԿ-ականները ռեկորդակիր են. «ՀԺ»
11:35, 31.01.2015 | mamul.am
3545 | 2

«Հայկական ժամանակ»-ը գրում է. «ԱԺ-ից «ՀԺ»-ին են տրամադրել ԱԺ 5-րդ գումարման 6-րդ նստաշրջանում (2014 թ. սեպտեմբերից դեկտեմբեր) պատգամավորների բացակայությունների ցանկը:
Այսպիսով, պաշտոնական տվյալներով ևս, բացակա պատգամավորների ցանկը գլխավորում է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: Վեցերորդ նստաշրջանում տեղի է ունեցել 133 քվեարկություն և գրանցում: Ըստ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության հետ կապերի վարչության տրամադրած տվյալների՝ Ծառուկյանն ունի 133 բացակա: ԲՀԿ խմբակցության ղեկավարն ամբողջ նստաշրջանի ընթացքում որևէ նիստի չի ներկայացել: Ընդհանրապես, ԲՀԿ-ական պատգամավորները սույն ցանկում ռեկորդակիր են: Ռուբեն Գևորգյանն, օրինակ, ունի 100 բացակա, Ծառուկյանի խնամի, Աբովյանի քաղաքապետ Կարո Գուլոյանի հայրը՝ Մուրադ Գուլոյանը՝ 96 բացակա: 96 բացակա ունի նաև Կարո Կարապետյանը (Յուվեցի): Հաջորդը ԲՀԿ-ական բացակաների ցանկում Մելիք Մանուկյանն է, ով ունի 85 բացակա: ԲՀԿ-ական պատգամավոր Աբրահամ Մանուկյանը 133 քվեարկություններից 81-ին ներկա չի եղել: Հետո ԲՀԿ-ական Ռուստամ Գասպարյանն է՝ 80 բացակայով: Մի խոսքով, ցուցակում ԲՀԿ-ն զբաղեցնում է իր ծանրակշիռ տեղը և առաջատարն է բացակաների առումով:
ՀՀԿ-ականների ցուցակում բացակաների առաջին հորիզոնականում ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն է: Նա 133 քվեարկությունից 76-ից բացակա է եղել»։
Մանրամասները` թերթի համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր