ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Մերկելը դարձել է Եվրոպայի անվիճելի առաջնորդը. «Գարդիան»
15:01, 16.02.2015 | mamul.am
7840 | 0

Բրիտանական «Գարդիան» պարբերականն անդրադարձ է կատարել վերջին ժամանակշրջանում Ուկրաինայի դեպքերի ընթացքում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի վարած քաղաքականությանը՝ նշելով, որ նա դարձել է Եվրոպայի անվիճելի առաջնորդը:

«Անցած շաբաթ Անգելա Մերկելը ճանաչվեց աշխարհի ամենաազդեցիկ կինը: Մի քանի տարի առաջ Գերմանիայի կանցլերին այդպիսի կոչման էր արժանացրել նաև ամերիկյան «Time» պարբերականը:

Ուկրաինայի դեպքերի ժամանակ Մերկելը կարողացավ ապացուցել իրեն վերագրված այդ կոչումները: Նա կարողացավ իր հետևից տանել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին: Թե՛ Մերկելը և թե՛ Օլանդը իրենց ողջ ջանքերը ներդրեցին՝ ուկրաինական խնդիրը դիվանագիտական միջոցներով կարգավորելու նպատակով: Դա, իհարկե, նրանց կողմից իմաստուն քայլ էր, մանավանդ, որ Օլանդին այդ ամենի մեջ ներառելու համար Մերկելից մեծ ջանքեր չպահանջվեցին:

Այդ ընթացքում Մերկելը շատ մեծ աշխատանք կատարեց՝ դառնալով Եվրոպայի անվիճելի առաջնորդը: Սակայն նա այդ ամենի համար պետք է երախտապարտ լինի նաև իրեն աջակցողներին և հատկապես ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային, ով հասկացրեց աշխարհին, որ այլևս չի ցանկանում Միացյալ Նահանգները ներքաշել պատերազմի մեջ: Բացի այդ՝ մինչ Ուկրաինայում հրադադարի հաստատվելը, Մերկելը հեռախոսազրույցների ժամանակ դարձել էր Պուտինի «ամենավստահելի» զրուցակիցներից մեկն՝ իր առանցքային դերակատարությունն ունենալով հակամարտության կարգավորման բոլոր փորձերի ժամանակ»,- նշում է պարբերականը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր