ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +20 °C Վաղը`+23 °C
Տաքսիների հաշվիչները ստուգաչափվում են նաև մարզերում
17:01, 28.02.2015 | mamul.am
3148 | 0
ՀՀ Տրանսպորտի և կապի նախարարության հայտարարությունը.

Մարդատար-տաքսի ավոտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպումը կանոնակարգող «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում տեղ գտած փոփոխությունների համաձայն` Երևան քաղաքում և մարզերում տաքսի ծառայություն մատուցող վարորդների համար սահմանվել է պետական տուրքի վճարումների տարբերակված սկզբունք։
Ըստ այդմ՝ Երևանում տաքսի ծառայություն մատուցելու համար սահմանվել է 12 հազար դրամ ամսական տուրք, եռամսյակային կտրվածքով՝ 34 հազար, տարեկան՝ 120 հազար դրամ:
Հանրապետության մյուս՝ 49 քաղաքներում, ամսական տուրքը կազմում է 8000, եռամսյակայինը՝ 23 հազար, տարեկանը՝ 80 հազար դրամ:
700 գյուղական համայնքներում տաքսի ծառայություն մատուցող ֆիզիկական անձինք ամսվա ավարտին կվճարեն ավելի քիչ՝ 5000 դրամ: Եռամսյակի և տարեկան տուրքի համար վճարվող գումարները ևս ավելի պակաս են. համապատասխանաբար՝ 13.500 և 45.000 դրամ:
Օրենքում տարբերակված մոտեցում է ցուցաբերվել 183 սահմանամերձ բնակավայրերի տաքսու վարորդներին: Ամսական տուրքը նրանց համար կազմում է 4000 դրամ, եռամսյակայինը՝ 9000, տարեկանը՝ 30.000 դրամ:
Տարածված լուրերը, թե օրենքով վարորդներին պարտադրվում է հանրապետության հեռավոր մարզերից հասնել մայրաքաղաք՝ հաշվիչները ստուգաչափելու համար, իրականությանը չեն համապատասխանում: «Չափագիտության ազգային ինստիտուտ» ՓԲ ընկերության ղեկավարը հերքում է շրջանառվող ասեկոսեները.
«Չափագիտության ազգային ինստիտուտն ունի մշտական բաժիններ, որոնք գործում են և զբաղվում են նաև տաքսու հաշվիչների ստուգաչափման աշխատանքներով»»:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր