ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +20 °C Վաղը`+23 °C
«Հորովել» երգի-պարի անսամբլը հանդես կգա համերգ-ներկայացմամբ
18:38, 30.03.2015 | mamul.am
10224 | 0

Վանաձորի «Հորովել» երգի-պարի պետական անսամբլը շուրջ 60 տարվա ստեղծագործական տարեգրություն ունի, որի պատմությունը սկիզբ է առնում դեռևս գյուղաքաղաք Ղարաքիլիսայում գործող դուդուկահարների խմբից:

Հաշվի առնելով անսամբլի բարձր կատարողականությունն ու արտիստների վարպետությունը, 1972-ին շնորհվել է պետական անսամբլի կարգավիճակ` վերանվանելով՝ «Հորովել» երգի-պարի պետական անսամբլ: Անսամբլում տարբեր տարիներին աշխատել են ՀՀ ժողովրդական արտիստներ Վանուշ Խանամիրյանը, Վիլեն Գալստյանը, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Վաղարշակ Կոտոյանը, Ազատ Ղարիբյանը, բեմադրություններ է արել ՀՀ վաստակավոր արտիստ Արտյուշա Կարապետյանն ու այլ հայտնի ստեղծագործողներ, որոնց շնորհիվ «Հորովել»-ի համբավը դուրս եկավ երկրի սահմաններից:

Անսամբլը բամաթիվ հյուրախաղերով հանդես է եկել արտերկրում և մասնակցել միջազգային տարբեր փառատոնների, որտեղից մշտապես վերադառձել է մրցանակներով ու հանդիսատեսի բարձր գնահատականներով:

Մայիսի 17- ին` Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում կկայանա «Հորեվել» երգի-պարի անսամբլի համերգ-ներկայացումը` Գյումրու Վ. Աճեմյանի և Վանաձորի Հ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնների մասնակցությամբ: Թատերականացված համերգ–ներկայացման բեմադրիչներն են Գյումրու դրամատիկական թատրոնի գլխավոր ռեժիսոր Լյուդվիգ Հարությունյանն ու ՀՀ վաստակավոր արտիստ Հովհաննես Հովհաննիսյանը:

Նշենք, որ պրեմիերայից հետո անսամբլը նույն ծրագրով, հյուրախաղերով հանդես կգա ԼՂՀ-ում` Ստեփանակերտում, իսկ սեպտեմբեր ամսին` Գյումրիում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր