ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +29 °C Վաղը`+29 °C
ՊՆ մամուլի խոսնակը` պատգամավորների ու նախարարների որդիների ծառայության մասին. «Մենք երբեք չենք ֆիքսում, թե ով ում տղան է»
16:08, 31.03.2015 | mamul.am
4140 | 13
«Հետգրություն» հաղորդաշարի հյուրն այսօր Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն է: Խոսելով հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի ու հակառակորդի կիրառած տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների մասին` Ա. Հովհաննիսյանն ասել է. «Էս տարի իրանք հրետանու 120 մմ-ն անցել են, ինչը համարվում է հակամարտության նոր մակարդակ, մինչ այդ անգամ 82 մմ ականանետ չէր կիրառվում, իսկ հիմա ականանետը հասարակ բան է դարձել»:
Անդրադառնալով օգտատերերից մեկի հարցին, թե պատգամավորներից կամ նախարարներից ո՞ր մեկի տղան է ծառայում բանակում, պատասխանեց. «Մենք երբեք չենք ֆիքսում, թե ով ում տղան է, ես ճանաչում եմ մի կին պատգամավորի տղայի, որը ծառայում է բանակում, բայց դա փոքր ինֆորմացիա է: Ինչ վերաբերում է Պաշտպանության նախարարի տեղակալներին, ապա նրանց տղաները ծառայել ու ծառայում են առաջնագծում»:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր