ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +29 °C Վաղը`+29 °C
Մանրուք, որ փրկել է ու կփրկի հարյուրավոր երեխաների կյանքեր
21:28, 15.04.2015 | mamul.am
27108 | 0

Այս գնդիկավոր գրիչները ծանոթ են բոլորին, սակայն շատ քչերին է հետաքրքրել, թե իրականում ինչի է պետք գրիչի փակիչի վրայի անցքը:

1991 թվականին «BIC» ընկերությունն աշխարհին ներկայացրել է նոր դիզայներական լուծում, որը մեծամասնության կողմից մնաց լիովին աննկատ: Խոսքը գրիչի փակիչի գագաթին արված փոքրիկ անցքի մասին է:

Սակայն այդ փոքրիկ հնարքն արդեն հարյուրավոր երեխաների կյանքեր է փրկել և դեռ կփրկի, քանի որ երեխաները հակում ունեն մանր առարկաները տանել բերանն ու կուլ տալ: Իսկ շնչափողում հայտնված փակիչի ետևի փոքրիկ անցքը հնարավորություն է տալիս երեխային թթվածին ստանալ, մինչև շտապօգնության տեղ հասնելը:

Հատկանշական է, որ գրիչի ծայրը կրծել սիրող մի շարք մեծահասակներ ևս փրկվել են այդ անցքի շնորհիվ:

«BIC»-ի նորամուծությունն օրինակ է ծառայել նաև գրիչներ արտադրող այլ ընկերությունների համար, իսկ Չափորոշիչների բրիտանական ինստիտուտն այն մտցրել է գրիչների արտադրության պարտադիր պայմանների մեջ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր