ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +29 °C Վաղը`+29 °C
Ապրիլի 24-ին կփոխի արդյոք «Գուգլ»-ն իր դուդլը` ի հիշատակ Հայոց ցեղասպանության
22:10, 16.04.2015 | mamul.am
4986 | 0
Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ՝ համացանցում սկսեցին կոչեր ուղղվել «Գուգլ»-ին, որպեսզի ապրիլի 24-ին աշխարհի ամենամեծ որոնողական համակարգը դուդլի տեսքով տեղադրի Հայոց ցեղասպանության հուշահամալիրի տարբերանշանը: Շատերի կարծիքով` դա հավանական երևույթ է: Մասնագետները նույնպես չեն բացառում «Գուգլ»-ի կողմից այս քայլը, բայց այն, թե տեղադրվելու դեպքում այն տեսանելի կլինի միայն Հայաստանում, թե ամբողջ աշխարհում, դեռ պարզ չէ:
ՄԱՄՈՒԼ.am լրատվականի թղթակցի հետ զրույցում տեղեկատվական տեխնոլոգիաների փորձագետ Սամվել Մարտիրոսյանն ասաց. «Ամեն ինչ էլ հնարավոր է։ Բայց հավանականությունը մինիմալ է։ Քանի որ «Գուգլ»-ը գրեթե միշտ որպես դուդլ տեղադրում է կամ տոներ կամ հայտնի մարդկանց ծննդյան թվեր, կամ ինչ-որ մեծ, աշխարհը դեպի դրական փոփոխությունների տանող իրադարձության տարելիցներ։ Եթե նայեք դուդլների պատմությունը, կտեսնեք, որ չեք գտնի ողբերգական օրերի վերաբերյալ պատկերներ։ Օրինակ` հենց այսօր Հոլոքոսթի զոհերի ոգեկոչման օրն է, բայց «Գուգլ»-ը ոչինչ չի տեղադրել»։
Այս նախաձեռնության անդամ Մերի Գևորգյանն ասաց, որ իրենք գրել են նամակ «Գուգլ»-ին, ինչպես նաև փորձել են տարբեր այլ կապերի միջոցով տեղյակ պահել այդ օրվա և առաջարկի մասին: Մերին վստահ է, որ նրանք տեղյակ են դուդլի մասին, բայց դեռ չեն արձագանքում: «Մենք չենք կարող ասել նրանք կմիանա՞ն ակցիային, կտեղադրեն, թե` ոչ, բայց հնարավոր ամեն ինչ փորձել ենք անել»:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր