2007-ից ի վեր ապրիլի 26-ին Հայաստանում նշվում է սահմանապահի օրը: Այս մասնագիտական տոնը սահմանելու մասին հրամանագիր է ստորագրել երկրի նախագահը: Սահմանապահի օրվա նպատակն է ցուցադրել զորքերի մարտական ուժը, ինչպես նաև բարձրացնել երկրի ու պետության առաջ ծառայողական պարտքը կատարող զինվորների մարտական ոգին: «Ձեր ծառայությունը կառուցվում է այն գիտակցության վրա, որ սահմանապահն ավելին է, քան պարզապես մասնագիտություն, ոչ մի ժողովուրդ, առավելևս` հակամարտության մեջ գտնվելու պայմաններում, չի կարող անվտանգ զգալ, եթե նրա երկրի սահմանապահները պատշաճ ձևով չկարողանան պաշտպանել»,- նշել է ՀՀ ԱԱԾ տնօրեն, գեներել-գնդապետ Գորիկ Հակոբյանը: Նրա հրամանով` յուրաքանչյուր տարի` Սահմանապահի օրվա կապակցությամբ և հայրենիքի սահմանների անվտանգության ապահովման գործում ունեցած ավանդի համար պարգևատրվում են մի խումբ սպաներ, զինվորներ ու վետերաններ: ՀՀ ԱԱԾ տնօրեն, գեներալ-գնդապետ Գորիկ Հակոբյան ԱԱԾ տնօրենի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Հրանտ Եպիսկոպոսյանի խոսքով` յուրաքանչյուր անգամ այս տոնը նշելիս ուրախությունն ու ոգևորությունը բազմապատկվում են` ականատես լինելով հայոց սահմանապահների ձեռքբերումներին և մասնավորապես պետական սահմանի պահպանության հուսալիության մակարդակի բարձրացմանը: «Հատկապես այսօրվա աճող սերունդը պետք է մշտապես հիշի, որ ԱԱԾ սահմանապահ զորքերը ստեղծվել են Արցախյան պատերազմի դժվարագույն տարիներին և անցել են ձևավորման ու զարգացման փորձություններով լի ճանապարհ»,- նշել է գեներել-մայոր Հրանտ Եպիսկոպոսյանը: |