ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
Ինչպես Նեպալի ավերիչ երկրաշարժը դարերի մշակույթը հաշված րոպեների ընթացքում վերածեց ավերակների
18:35, 27.04.2015 | mamul.am
10474 | 0

«Դեյլի Մեյլ»-ը ներկայացնում է ազդեցիկ ֆոտոշարք, որը ցուցադրում է, թե ինչպես են Նեպալի դարավոր պատմության վկա հանդիսացող պատմամշակութային հուշակոթողները հաշված րոպեների ընթացքում վերածվում ավերակների:

Աղբյուրը նշում է, որ հատկապես երկրի մայրաքաղաք Կատմանդուի հուշակոթողները գրանցված են «ՅՈՒՆԵՍԿՕ»-ի Համաշխարհային ժառանգության ցանկում:

Կատմանդուի կենտրոնում գտնվող, 1832թ. կառուցված և 60 մ բարձրություն ունեցող Դարահարա աշտարակը՝ երկրաշարժից առաջ: Աշտարակը գրանցված է «ՅՈՒՆԵՍԿՕ»-ի Համաշխարհային ժառանգության ցանկում:
Դարահարա աշտարակի ավերակները՝ երկրաշարժից հետո:
Նեպալի մայրաքաղաքի՝ Կատմանդուի սրտում գտնվող Դուրբար հրապարակը՝ երկրաշարժից առաջ:
Նույն հրապարակը՝ երկրաշարժից հետո: Այնտեղ գտնվող երբեմնի տաճարներն ու պատմական հուշակոթողները վերածվել են փլատակների:
Դուրբար հրապարակից մեկ այլ տեսարան, որը ցույց է տալիս, թե ինչպիսի ծաղկուն և մարդաշատ վայր է եղել այն մինչ երկրաշարժը:
Երկրաշարժից հետո բազմաթիվ ոստիկաններ են ուղարկվել Դուրբար հրապարակ՝ այն փոքր-ինչ վերակառուցելու նպատակով:
Դուրբարի հրապարակում գտնվող դպրոց՝ կառուցված նեո-դասական ոճով:
Երկրաշարժի արդյունքում դպրոցն այժմ շրջապատված է ավերված բեկորներով:
Բաքթափուր Դուրբար հրապարակը՝ երկրաշարժից առաջ:
Բաքթափուր Դուրբարը՝ երկրաշարժից հետո:
Քաղաքի տեսարժան վայրերից մեկը՝ երկրաշարժից առաջ: Այստեղ կենտրոնացված են եղել մի շարք տաճարներ:
Վերոհիշյալ վայրը՝ երկրաշարժից հետո վերածված փլատակների:
Հնդկական առասպելաբանության Գարուդ Աստվածի արձանը՝ Դուրբար հրապարակում:
Արձանը՝ երկրաշարժից հետո:
Երկրաշարժի արդյունքում երկրի տաճարներից մեկի ավերված գմբեթը:
Քաղաքի փողոցները՝ մինչ երկրաշարժը:
Փողոցներում գոյացած ճեղքերը՝ երկրաշարժից հետո:

Նեպալի երկրաշարժի ավերածությունների մասշտաբները՝ տեսանյութում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր