ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +11 °C ... +20 °C Վաղը`+21 °C
Զոհրաբյանը` Բաբլոյանին. «Ցածր աշխատավարձի պատճառով քանի՞ բժիշկ է լքել Հայաստանը»
14:55, 28.04.2015 | mamul.am
3628 | 0
Պատգամավոր Արա Բաբլոյանն Աժ-ում ներկայացնում է «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրինագծի փոփոխությունները: Նախագծով առաջարկվում է կարգավորել ոլորտի աշխատողների մասնագիտական զարգացման խնդիրները:
ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանին առավել հետաքրքրում էր, թե ցածր աշխատավարձի պատճառով բարձրակարգ քանի՞ բժիշկ է լքել Հայաստանը` եվրոպական կլինիկաներում աշխատելու համար: Առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն ասաց, որ ի տարբերություն մյուս երկրների, բուժաշխատողների հոսքն ավելի քիչ է. «Այո, կան կորուստներ, դժվարություններ, բայց հոսքը, ի տարբերություն օրինակ` Լեհաստանի, Ռումինիայի, Բուլղարիայի և այլ երկրների, ավելի քիչ է: 2 տարի առաջ Ռումինիայի դեսպանի հետ առողջապահական ծրագիր էինք քննարկում: Դեսպանը ողջունեց, որ ՀՀ-ում կարողացել ենք պահել բուժաշխատողներին, մինչդեռ իրենց մոտ` Ռումինիայում, չունեն բժիշկներ և քույրեր»:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր