ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+29 °C
«Արևելյան գործընկերության» մեկնարկից սկսած մենք այն դիտարկել ենք որպես ԵՄ հետ համագործակցությունը խորացնելու ձևաչափ. Սերժ Սարգսյան
14:20, 22.05.2015 | mamul.am
3075 | 0
Աշխատանքային այցով Լատվիայի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ռիգայում մասնակցել է ԵՄ «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովին: Իր ելույթի ընթացքում ՀՀ նախահգահն անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի և Հայոց ցեղասպանության հարցերը:
«Արևելյան գործընկերության մեկնարկից սկսած մենք այն դիտարկել ենք որպես ԵՄ հետ համագործակցությունը խորացնելու, մեր հասարակությունների միջև շփումները խրախուսելու, տարբեր ոլորտային ուղղություններով թիրախային համագործակցություն ծավալելու ձևաչափ:
Բաժանարար գծերից զերծ Եվրոպայի կերտման ճանապարհին կարևոր է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը: Հայաստանի մոտեցումները համահունչ են միջազգային հանրության դիրքորոշումներին, ինչն արտահայտված է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահ երկրների ղեկավարների ընդունած հայտարարություններում: Հայտնի է, որ Լեռնային Ղարաբաղը որևէ առնչություն չունի Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ, քանզի երբեք չի հանդիսացել անկախ Ադրբեջանի մաս, մինչդեռ այդ երկրի իշխանությունը, տարածքային ամբողջականությունը համարելով միակ սկզբունք և այն դրոշ դարձրած, հետևողականորեն վիժեցնում է խաղաղ կարգավորման գործընթացը՝ մերժելով կարգավորման մյուս՝ համահավասար ու կարևոր սկզբունքները: Այո՛, տարածքային ամբողջականությունը 21-րդ դարում պետք է հարգվի պետությունների կողմից, սակայն երբ այդ ամբողջականությունը դառնում է տվյալ հասարակության մի մասի ճակատագրի խեղման, նրա համար զարգացման ցանկացած հեռանկարի վախճան, որևէ մեկը չի կարող ստորադասել ժողովուրդների ինքնորոշման իրավունքի սկզբունքը»,- նշել է ՀՀ նաժագահը:
Սերժ Սարգսյանն, անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100-ամյա տարլիցին, նշել է.

«Այս տարի մենք ոգեկոչում ենք Օսմանյան կայսրությունում իրագործված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Եվրոպական բազմաթիվ երկրներ միացան մեզ՝ հարգանքի տուրք մատուցելով մեկուկես միլիոն զոհերի հիշատակին, ովքեր նահատակվեցին միայն հայ և քրիստոնյա լինելու համար:

Մենք երախտապարտ ենք բոլոր նրանց, ովքեր քաղաքական նպատակահարմարությանը տուրք չտալով, իրենց ավանդն են բերում մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման գործին: 2015թ. ապրիլի 15-ին ԵՄ ամենաներկայացուցչական կառույցն ընդունեց Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևը՝ ցեղասպանությունը ճանաչելու ուղերձ հղելով միացյալ Եվրոպայի երկրներին, նաև՝ Թուրքիային»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր