ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +29 °C Վաղը`+29 °C
Տ. Ուրիխանյան. «ԱԺ-ում աշխատողներ կան, որ նույնիսկ սեղան չունեն, մինչդեռ ֆասադներ են վերանորոգվում, մեքենաներ են գնվում»
12:40, 26.05.2015 | mamul.am
3359 | 0
«Ձեր պաշտոնավարման օրոք ԱԺ մի շարք ծախսերի տեսանելիությունն ավելացել է, բայց 1 մլն աղքատություն կա երկրում, իսկ վարչական շենքերի ֆասադների վերանորոգումը, մեքենաների ձեռքբերումը երկրորդական են: Դուք ԱԺ աշխատակազմում աշխատողներ ունեք, որոնք այսօր անգամ տարրական սեղան չունեն, բայց մեքենաներ են թարմացվում, ֆասադներ են վերանորոգվում»,- 2014-ի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ դիմելով ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանին` ասաց պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը:
«Մի աշխատող աստիճաններով բարձրանալիս` մի օր կարող էր ընկնել ու ոտքը կոտրել, քանի որ քարերի 60%-ը դուրս էին եկել: Իսկ ֆասադներ չեն վերանորոգվել: Ինչ վերաբերում է աշխատակազմին, ապա այս տարվա բյուջով ունենք համապատասխան միջոցներ, որոնք բավարար կլինեն աշխատասենյակները նորմալ պայմաններով ապահովելու համար»,- ասաց Թովմասյանը:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր