ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+29 °C
Ծնողներն անդրադառնում են կրթության ոլորտում առկա խնդիրներին, իրենց առաջարկներով դիմում ԿԳ նախարարին
16:20, 09.06.2015 | mamul.am
3988 | 0
«Ֆիզիկա» առարկայի միասնական քննության ժամանակ ՄԱՄՈՒԼ.am լրատվականի թղթակցի հետ զրույցում դիմորդների մի մասը նշում էր, որ թեստերը միջին բարդության էին և կային շփոթություն առաջացնող հարցեր, մի քանիսն անգամ ասում էին, որ բողոքարկելու են: Տղաներից մեկի խոսքով թեստում եղել է հարց, որը չի ունեցել ճիշտ պատասխան: Իհարկե, դիմորդների մի մասի համար էլ այն իրենց պատկերացրածից հեշտ էր:
Ծնողները մեզ հետ զրույցում անդրադարձան կրթության ոլորտում առկա խնդիրներին, իրենց առաջարկներով դիմեցին կրթության և գիտության նախարարությանը:
«Մեր երկրի համար կրթության վարձերը թանկ են, որովհետև աշխատավարձերը շատ ցածր են, աշխատանք էլ չկա: Լավ կլիներ, որ մատչելի լիներ շատերին»,- ասաց դիմորդներից մեկի մայրը՝ Նոնա Իսանջանյանը:
«Ֆիզիկայի և մաթեմատիկայի քննության ժամանակ շատ ճիշտ կլինի՝ մեր դիմորդներն իրենց հետ բանաձևեր տանեն ներս: Այդպիսի առաջարկություն ԳԹԿ-ին կարելի է անել, որ մի բանով օգնենք մեր երեխաներին: Բանաձևերի քանակը շատ են, լավ կլինի ինչ-որ մի բան իրենք իրենց մոտ ունենան, միևնույն է, եթե չգիտեն չեն կարող օգտվել»,- նշեց նա:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր