ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +10 °C ... +20 °C Վաղը`+21 °C
Չեմ կարող ասել` աուդիտի արդյունքները 3, թե 4 ամիս հետո կլինեն. վարչապետ
14:03, 01.07.2015 | mamul.am
3393 | 3
Լրագրողներն այսօր ՀՀ վարչապետից փորձել են պարզել` ե՞րբ է ՀԷՑ-ում մեկնարկելու աուդիտն ու ինչ միջոցների մասին էր խոսում վարչապետը, երբ ասում էր, որ փոխհատուցումը բյուջեից չի լինելու. «Որ որոշենք, կհայտնենք` որտեղից, մոտ օրերս կասենք»,- նշեց նա:
«Չեմ կարող ասել` 3, թե 4 ամիս հետո կլինի աուդիտի արդյունքը, երբ լինի, այդ մասին կհայտնենք հանրությանը»,- շարունակեց նա:
Խոսելով Բաղրամյան պողոտայում տիրող իրավիճակին` ասաց, որ անհանգստանում է այնտեղ գիշերող անչափահասների համար. «Կան երեխաներ, երիտասարդներ, որ գնում, մնում են այնտեղ: Դիմում եմ ծնողներին, որ զավակներին հրավիրեն տուն»:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր