ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +10 °C ... +20 °C Վաղը`+21 °C
Եվրահանձնաժողովը պատրաստ է օգնություն տրամադրել Հունաստանին
10:33, 03.07.2015 | mamul.am
7934 | 0

Եվրահանձնաժոովը հայտարարել է, որ պատրաստ է տեխնիկական օգնություն տրամադրել Հունաստանին: Ինչպես հաղորդում է «Die Welt»-ը, Եվրահանձնաժողովի փոխնախագահ Վալդիս Դոմբրովսկիսը հայտարարել է, որ իրենք Հունաստանին պատրաստ են աջակցել, եթե հուլիսի 5-ին կայանալիք հանրաքվեից հետո Հունաստանը համաձայնի նստել բանակցությունների սեղանի շուրջ և քննարկել պարտքի մարման գործընթացները:

«Եվրահանձնաժողովը միշտ էլ շեշտել է՝ բանակցությունների պահով Հունաստանի համար դռները միշտ էլ բաց են մնալու: Սակայն ինչ-որ արդյունքի հասնելու համար երկու կողմերն էլ պետք է կառուցողական դրսևորում ցուցաբերեն»,- հայտարարել է Դոմբրովսկիսը

Դոմբրովսկիսը նշել է նաև, որ այդ ամենի համար անհրաժեշտ է նախևառաջ «Հունաստանի կառավարության՝ վստահություն ներշնչող ռազմավարությունը»:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր