ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +29 °C Վաղը`+29 °C
Մանրամասներ` Երևանում տեղի ունեցած առեղծվածային սպանությունից
14:26, 04.07.2015 | mamul.am
15209 | 0
Հուլիսի 4-ին` ժամը 4.05-ին, «Արաբկիր» շտապօգնության ենթակայանից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում է ստացվել, որ Քանաքեռի 14-րդ փողոցի տներից մեկում մահացած կին կա:
Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ հուլիսի 4-ին, ժամը 3.45-ին, 1973թ. ծնված Վահան Կարապետյանը տանը, վիճաբանության ժամանակ, խոհանոցային դանակով հարվածել է կնոջ` 1977թ. ծնված Հայկանուշ Սորսումաթյանի կրծքավանդակի ձախ առաջնային շրջանին, ինչի հետևանքով կինը մահացել է:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Վահան Կարապետյանը կալանավորված է:
Նշանակվել են փորձաքննություններ:
Կատարվում է նախաքննություն:

Նշենք, որ ըստ հարևանների, ամուսինն ինչ-որ հավատքի մեջ է եղել, և «փորձել է տան անդամների միջից հեռացնել չարը»:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր