ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +15 °C ... +29 °C Վաղը`+29 °C
Բլատերը մեղադրել է Ֆրանսիայի և Գերմանիայի նախագահներին՝ ՖԻՖԱ-ի վրա ճնշում գործադրելու համար
00:08, 06.07.2015 | mamul.am
8122 | 0
ՖԻՖԱ-ի նախագահ Զեփ Բլատերը հայտարարել է, որ Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին և Գերմանիայի նախագահ Քրիսթիան Վուլֆը ճնշում են գործադրել ՖԻՖԱ-ի վրա։ Այս մասին պաշտոնյան հայտարարել է «Welt am Sonntag»-ին տված հարցազրույցում։ Իր խոսքով՝ նախագահները «քաղաքական ճնշում» են գործադրել աշխարհի 2018 և 2022 թվականների աշխարհի առաջնություններն ընդունող երկրների ընտրության նախօրեին։ «Պարոնայք Սարկոզին և Վուլֆը փորձել են ազդել իրենց ներկայացուցիչների վրա՝ ընտրությունների ընթացքում։ Ահա ինչու հիմա մենք ունենք Քաթարի աշխարհի առաջնություն»,- հայտարարել է Բլատերը՝ մատնանշելով, որ Գերմանիայի ֆուտբոլի ֆեդերացիան, Վուլֆի խորհրդով, «քվեարկել է Քաթարի օգտին՝ տնտեսական հետաքրքրությունից ելնելով»։ ՖԻՖԱ-ի նախագահն ավելացրել է նաև, որ համոզված է իր արարքների և դիրքորոշման մեջ․ «Յուրաքանչյուր մարդ ինչ-որ բանից վախենում է, բայց ՖԻՖԱ-ում աշխատանքիս հետ կապված ես ոչնչից չեմ վախենում»,- ասել է Բլատերը։
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր