ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +20 °C Վաղը`+23 °C
Հասարակությունը սխալ տարանջատումներ է դնում գեր կանանց միջև. բլոգեր
01:00, 08.07.2015 | mamul.am
40078 | 2

Կանանց մարմնի չափերի՝ հասարակության մեջ ընդունված չափանիշներից ձանձրացած և զայրացած կինն իր բլոգում հատուկ արշավ է սկսել՝ սատարելու համար գեր կանանց: Ինչպես գրում է «Դեյլի Մեյլ»-ը, բլոգեր Քորիսա Էննեկինգն, ով իրեն անվանել է «երջանիկ գեր կին», կոչ է արել ավելորդ քաշ ունեցող բոլոր կանանց չբարդույթավորվել և տեղադրել լողազգեստով լուսանկարներն իր բլոգում:

Քորիսան նշել է նաև, որ հասարակությունը սխալ տարանջատումներ է անում գեր կանանց վերաբերյալ՝ նրանց դասելով չափավոր գեր և անընդունելի գեր կատեգորիաներում, ինչն, իր կարծիքով, պետք է վերացվի մարդկանց մտածողությունից:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր