ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+30 °C, +16 °C ... +30 °C Վաղը`+29 °C
«Օձի խայթոցի դեպքում առաջին օգնությունը հիվանդին անշարժացնելն է». թունաբան
16:31, 29.07.2015 | mamul.am
5057 | 0

«Օձից թունավորման առումով ամենավտանգավոր վայրերն են Արարատյան դաշտը, Սիսիանը, Գորիսը, Կապանը, իսկ Երևանում՝ Հրազդանի կիրճը»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրերց Առողջապահության նախարարության գլխավոր թունաբան Միքայել Գաբրիելյանը:

«Ուղղակի պետք է զգույշ լինել, ինքը երբեք առաջինը չի հարձակվում, ինքը միշտ նախազգուշացնում է, ձայն է հանում, ֆշշում է, այդ պահին մեկ-երկու րոպե կանգնեք, առանց հարձակվելու ինքը կհեռանա»,- խորհուրդ տվեց մասնագետը:

Նրա խոսքով` հիվանդը մինչև 6 ժամը ցանկալի է, որ ստանա առաջին ներարկումը և ինչքան շուտ, այնքան ավելի լավ: «Առաջին օգնությունը հիվանդին անշարժացնելն է: Անմիջապես դնել մեքենա, պատգարակ, եթե կա, հասցնել մոտակա հիվանդանոց»,-նշեց Միքայել Գաբրիելյանը:

Նրա խոսքով` 2015 թվականի յոթ ամիսների ընթացքում գրանցվել է օձից թունավորման 48 դեպք:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր