ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+30 °C, +16 °C ... +30 °C Վաղը`+29 °C
Բողոքի ակցիայի մասնակիցներն այսօր շրջափակելու են Հանրապետության հրապարակ մտնող և դուրս եկող փողոցները
17:30, 29.07.2015 | mamul.am
3437 | 3

Հարգելի երևանցիներ,

ՀՀ Ոստիկանությունը շարունակում է իր ապօրինի գործողություններով խոչընդոտել «Ոտքի՛, Հայաստան» շարժմանը Հանրապետության հրապարակի կենտրոնում իրականացնել խաղաղ նստացույց՝ հավաքների ազատության մասին օրենքի 24-րդ հոդվածի համաձայն: Ոստիկանությանը օրինական դաշտ բերելու համար բողոքի ակցիայի մասնակիցներն այսօր, ժամը 19:00-ից մինչև 21:00-ն ընկած ժամանակահատվածում, շրջափակելու են Հանրապետության հրապարակ մտնող և դուրս եկող փողոցները:

Հորդորում ենք բոլոր վարորդներին և քաղաքային տրանսպորտի փոխադրող կազմակերպություններին նշված ժամանակահատվածում շրջանցել Հանրապետության հրապարակն ու հարակից փողոցները:

«Ոտքի՛, Հայաստան» քաղաքացիական շարժման խորհուրդ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր