ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +10 °C ... +20 °C Վաղը`+21 °C
«Հատիսի լանջին» ռեստորանից սուր թունավորմամբ հիվանդանոց է տեղափոխվել 29 մարդ․ 4-ի վիճակը ծանր է
10:26, 02.08.2015 | mamul.am
8140 | 2

Օգոստոսի 1-ին` ժամը 23.45-ին ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Երևանի Ավան Առինջ թաղամասում՝ «Հատիսի լանջին» ռեստորանային համալիրում, քաղաքացիների (10-ից ավելի) ինքնազգացողությունը վատացել է, շտապօգնության աշխատակիցները մի քանիսին հոսպիտալացրել են հիվանդանոց:
Դեպքի վայր է մեկնել ՃԿԱԿ օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ թունավորման նախանշաններով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ են հոսպիտալացվել 18 քաղաքացի: Ըստ բժիշկների տուժածների առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:
Նույն վայրից «Նորք» ինֆեկցիոն ԲԿ են հոսպիտալացվել 11 քաղաքացի: Ըստ բժիշկների` տուժածներից 4-ի առողջական վիճակը գնահատվել է ծանր, իսկ 7-ինը` միջին ծանրության:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր