ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +15 °C ... +29 °C Վաղը`+29 °C
«Արարատի գագաթին շուրջպար պարեցինք ու 100 վայրկյան լռությամբ հարգեցինք անմեղ զոհերի հիշատակը». Գագիկ Գինոսյան
13:31, 03.08.2015 | mamul.am
6633 | 0

Այսօր` օգոստոսի 3-ին, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, պարուսույց Գագիկ Գինոսյանի ծննդյան օրն է: Ինչպես նա նշեց ՄԱՄՈՒԼ.am-ի թղթակցի հետ զրույցում, կան անձնական միջոցառումներ, որոնք հրապարակայնացնել չի սիրում: «Այսօր այդ օրերից մեկն է, որն ամբողջովին աշխատանքային է լինելու»,- անկեղծացավ Գագիկ Գինոսյանն, ով երեկ է վերադարձել Արարատի բարձունքից: «Ցեղասպանության 100-ամյակի միջոցառումների շրջանակներում Արարատի գագաթին բազմամարդ խմբով, այդ թվում նաև «Կարին»-ը, շուրջպար պարեցինք, ազգային երգեր հնչեցին, 100 վայրկյան լռությամբ հարգեցինք անմեղ զոհերի հիշատակը»,- պատմեց Գագիկ Գինոսյանը:

Խոսելով «Ազգային երգ ու պար» առարկայի մասին, որը շուտով կդասավանդվի հանրակրթական 100 դպրոցներում, Գագիկ Գինոսյանը նշեց, որ այս պահին մասնագետների վերապատրաստման ծրագիրն են իրականացնում: «Սեպտեմբերից երևանյան 50 և մարզային 50 դպրոցներում կդասավանդվի ազգային երգ ու պար: Եթե կարողանանք իրականացնել այս ծրագիրը, կարծում եմ՝ մեր ազգային ինքնագիտակցության մեջ շատ բան կփոխվի»,- ասաց ծրագրի հեղինակ և պատասխանատու Գագիկ Գինոսյանը: Ամփոփելով` նա նշեց, որ ծրագրի իրականացման ճանապարհին օբյեկտիվ և սուբյեկտիվ խոչընդոտները շատ են, սակայն, «Կարին»-ի անդամները համառ են այդ հարցում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր