ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +11 °C ... +20 °C Վաղը`+21 °C
«Միջադեպն անտեղի հնչեղություն ստացավ». Գայանե Սողոմոնյանը` թիվ 125 դպրոցի տնօրենի հետ կապված միջադեպի մասին
15:38, 26.08.2015 | mamul.am
8634 | 0

«Ներառական կրթություն իրականացնող կամ չիրականացնող դպրոցներ այլևս չեն լինելու: Այս տարի ևս 6 դպրոց միացավ այդ ծրագրին: Իսկ 2025 թվականին նախատեսվում է, որ բոլոր դպրոցներն իրականացնելու են ներառական կրթություն»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը: Վարչության պետն անդրադարձավ նաև թիվ 125 դպրոցի աղմկահարույց միջադեպին, երբ դպրոցի տնօրենը հրաժարվել էր մանկական ուղեղային կաթված ունեցող 7-ամյա Արեգին դպրոց ընդունել: «Միջադեպն անտեղի հնչեղություն ստացավ, որն ուղղված էր տնօրենին: Մենք չունենք նման խնդիրներ»,- հավաստիացրեց Սողոմոնյանը` տեղեկացնելով, որ այդ երեխան` Արեգն, արդեն ընդունվել է Երևանի թիվ 84 դպրոց:
Նշենքч Ներառական կրթության համակարգում ընդգրկված Երևանի թիվ 125 դպրոցի տնօրեն Լիլիթ Անտոնյանը հրաժարվել էր մանկական ուղեղային կաթված ունեցող 7-ամյա Արեգին դպրոց ընդունել: Երեխայի մայրը պատմել էր, որ տնօրենն իրեն աննրբանկատ է պահել և ասել, որ Արեգը շատ բարդ երեխա է և չի կարող իրենց մոտ սովորել:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր