ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+30 °C, +16 °C ... +30 °C Վաղը`+29 °C
Ռուսաստանի ֆինանսական համակարգը կփլուզվի, եթե նավթը գնահատվի 22.5 դոլար. վերլուծաբաններ
16:40, 28.08.2015 | mamul.am
11005 | 4

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հեղինակությունը հասարակության շրջանում անկում կապրի, եթե նավթը գնահատվի 30 դոլարից էժան: Իսկ եթե նավթի արժեքը հասնի 22.50 դոլար 1 բարելի համար, ապա դա կնշանակի Ռուսաստանի ֆինանսական համակարգի փլուզում: Նման կարծիք են հայտնել «Բլումբերգ»-ի կողմից հարցված 30 վերլուծաբաններ:

«Ռուս ժողովրդի համբերությունը տնտեսական դժվարություններին դիմանալու հարցում անհամեմատելի բարձր է, քան այլ ժողովուրդների մոտ: Ռուսաստանի հարցում հստակ կարելի է ասել, որ Պուտինի հեղինակությունը չի որոշվում տնտեսական ձեռքբերումներով»,- ասել է գերմանացի փորձագետ Վոլֆ-Ֆաբիան Հունգերլանդը:

Լրատվականը նկատում է, որ ՌԴ Կենտրոնական բանկը սպասում է այնքան, մինչև ռուբլին չի ընկնում ավելի ու ավելի ցած, ու նոր միայն վճռական գործողություններ է կատարում: Կենտրոնական բանկը արտարժույթ վաճառում է միայն այն դեպքում, երբ դոլարի փոխարժեքը հասնում է 80 ռուբլու: Ըստ հարցված վերլուծաբանների մեծամասնության` 63%, արժութային պահուստները Ռուսաստանում կկիրառվեն այն դեպքում, երբ նավթի արժեքը նվազի 40 դոլարից:

«ՌԴ Կենտրոնական բանկը դեմ չէ ռուբլու թուլացմանը, քանի որ բյուջեն արժեզրկված ռուբլու սուր պահանջ է զգում` նավթի ցածր գների հետևանքով կրած վնասները փոխհատուցելու համար»,- նման կարծիք էլ հայտնել է վերլուծաբան Վլադիմիր Միկլաշևսկին:
«Եթե Կենտրոնական բանկը դիմի էլ արժութային պահուստներին, ապա սահմանափակ և թիրախային նպատակով,- կարծիք է հայտնել վերլուծաբան Անդրեաս Շվաբեն ու հավելել,- Անիմաստ կլինի 10-յակ միլիարդավոր դոլարներ վատնել նավթի ցածր գների դեպքում: Բայց ինչ-որ քայլեր պետք է ձեռնարկել նախորդ դեկտեմբերի խուճապից ապահովագրվելու համար»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր