ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +10 °C ... +20 °C Վաղը`+21 °C
Մեծահարուստի անավարտ առանձնատունը ոչ միայն անվտանգ չէ իր տանիքով անցնող գազատարով, այլև՝ այնտեղ գործունեություն ծավալող մարմնավաճառների պատճառով
16:11, 03.09.2015 | mamul.am
12339 | 1

Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանի բաց նամակը՝ Տարոն Մարգարյանին.

Ինձ են դիմել Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Ներքին Չարբախի 7-րդ փողոցի բնակիչներն այն մասին, որ այդ փողոցի 13/7 հասցեում կառուցվում է մի առանձնատուն, որի սեփականատեր Ռոբերտ Քոչարյանը չի պահպանում փողոցի գազի մատակարարման անվտանգության կանոնները: Մասնավորապես, առանձնատունը կառուցվում է փողոցը մատակարարող բնական գազի խողովակներին բառացիորեն կպած ու նույնիսկ անցնում է այդ առանձնատան տանիքի միջով: Ավելին գազի ԳԵՐՊ-ի և առանձնատան միջև հեռավորությունը կարելի է չափել սանտիմետրերով: Գազպրոմ Արմենիայի Շենգավիթ մասնաճյուղի ղեկավարությունը նույնպես լուրջ խնդրի առաջ է կանգնել, որովհետև սեփականատերը հայտարարում է, որ իր դեմ խաղ չկա: Չնայած շինարարությունն անավարտ է, սակայն, ըստ բնակիչների նամակի, տարածքում սեփականատիրոջ թույլտվությամբ գործունեություն են ծավալում մարմնավաճառները: Խնդրում եմ ստուգել այս խայտառակ երևույթի մասին բնակիչների ահազանգը: Խնդրում եմ պարզաբանել, թե արդյո՞ք օրինական է այդ կառուցապատումը, Գազպրոմ Արմենիայի Շենգավիթ մասնաճյուղի թույտվությունը կա՞, եթե այո, ապա խնդրում եմ տրամադրել շինթույլտվության ու Գազպրոմ Արմենիայի Շենգավիթ մասնաճյուղի թույլտվության պատճեները:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր