ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+30 °C, +16 °C ... +30 °C Վաղը`+29 °C
Որքան վաղ է սկսվում սեռական կյանքն, այնքան քիչ է այն սիրով պայմանավորված լինում. այսօր սեռական առողջության համաշխարհային օրն է
16:20, 04.09.2015 | mamul.am
6644 | 0

Սեռական առողջության խնդիրների մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսել է բժիշկ-սեքսապաթոլոգ Վրեժ Շահրամանյանն, ում կարծիքով` դժվար է խորհուրդ տալ, թե որ տարիքից կարելի է սեռական հարաբերություն ունենալ:
«Դա կախված է սեռական դաստիարակության առանձնահատկություններից, ընդհանուր զարգացումից, սեռական հասունության ձևավորումից, տվյալ հասարակության մեջ գործող ավանդույթներից և տիրող բարոյահոգեբանական մթնոլորտից»,- համոզված է մասնագետը:
Նրա խոսքով` սեռական կյանքի սկիզբն ընկալվում է որպես հասունության որոշակի սահմանագիծ: «Շատ երկրներում տղամարդկանց համար այն սկսվում է 17-18 տարեկանում, կանանց համար` 19: Հայ իրականության համար այս թվերը նույնպես ակտուալ են»: Սեքսոլոգի համոզմամբ` որքան վաղ է սկսվում սեռական կյանքը, այնքան քիչ է այն սիրով պայմանավորված լինում:
«Սեռական կյանքով ապրելը կարող է սկսվել ավելի վաղ, եթե ընտանիքում այդ առումով թույլ է եղել դրվածքը, եթե դեռահասները ստացել են սեռական սխալ դաստիարակություն»,- ասաց մասնագետն ու մաղթեց, որ բոլորի ընտանիքում միշտ տիրի հոգեբանական և ֆիզիոլոգիական ներդաշնակություն:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր