ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+29 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+29 °C
Մենաշնորհը, արտագաղթն այլ պատճառ ունեն և կապված չեն Սահմանադրության հետ. Լևոն Զուրաբյան
15:53, 04.09.2015 | mamul.am
2942 | 1
«Քննարկումներն ինձ չհամոզեցին, որ պետք է անցնել պառլամենտական ձևին: Չեմ ընդունում երկրորդ փուլը, կայուն մեծամասնության թեզը»,- Սահմանադրական փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ ԱԺ-ում ասաց ՀԱԿ-ից Հրանտ Բագրատյանը:
«Իրականում Սահմանադրության փոփոխության որևէ անհրաժեշտություն չկա: Մենաշնորհը, արտագաղթն այլ պատճառ ունեն և կապված չեն Սահմանադրության արատների հետ, այլ կապված են Սերժ Սարգսյանի կողմից կառավարվող ավազակապետության հետ»,- սա էլ պատգամավոր Լևոն Զուրաբյանի տեսակետն է: «Սերժ Սարգսյանը պատրաստվում է 2018-ի ապրիլի 9-ից հետո զբաղեցնել Աժ նախագահի պաշտոնը և նոր Սահմանադրության շրջանակներում շարունակել միանձնյա ղեկավարումը մեր երկրում»,- ասաց նա:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր