ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +9 °C ... +29 °C Վաղը`+29 °C
«Boing»-ը ներկայացրել է աշխարհում ամենամեծ ուղևորատար ինքնաթիռը, որն արժե 400 միլիոն դոլար
16:01, 05.09.2015 | mamul.am
9722 | 0

Ամերիկյան «Boing» ընկերությունը ներկայացրել է աշխարհում ամենամեծ ուղևորատար ինքնաթիռը: Ինչպես գրում է «Դեյլի Մեյլ»-ն, ինքնաթիռը թևերը բացված վիճակում այնքան մեծ տարածք է զբաղեցնում, որ վայրէջք կատարելու և օդանավակայանի տարածքում տեղավորվելու համար ստիպված է ծալել թևերը:

Աղբյուրը նշում է, որ 400 միլիոն դոլար արժողությամբ ինքնաթիռն ստացել է 777-9X անվանումը։ Դրանց արտադրությունն սկսվելու է 2017թ.: Ընկերությունն արդեն ստացել է ինքնաթիռի նախնական՝ 320 պատվեր:

Հաղորդվում է, որ ինքնաթիռն ունի թևերի 72 մետր բացվածք: Այն տեղավորում է առնվազն 400 ուղևոր:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր