ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +10 °C ... +20 °C Վաղը`+21 °C
Այսպես շարունակելու դեպքում Ռուսաստանը կկորցնի Թուրքիային որպես իր բարեկամի. Էրդողանն սպառնացել է Ռուսաստանին
16:25, 06.10.2015 | mamul.am
9724 | 6

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը նախազգուշացրել է Ռուսաստանին, որ վերջինը կարող է Սիրիայում տիրող իրավիճակի պատճառով կորցնել Թուրքիային որպես իր բարեկամ և դաշնակից երկրի: Ինչպես հաղորդում է «Ռոյթերս»-ը, Էրդողանը նշել է, որ եթե Ռուսաստանը չփոխի իր քաղաքականություն Սիրիայում, ապա երկու երկրների միջև հարաբերությունները կարող են լուրջ վտանգի տակ դրվել:

«Բոլորին է հայտնի, թե այժմ ինչ լավ հարաբերությունների մեջ են գտնվում Թուրքիան և Ռուսաստանը: Սակայն եթե Ռուսաստանը կորցնի այնպիսի բարեկամի, ինչպիսին Թուրքիան է և որի հետ նա համագործակցում է բազմաթիվ ոլորտներում, նա շատ բան կկորցնի: Մոսկվան պետք է գիտակցի այդ ամենը»,- հայտարարել է Էրդողանը Բելգիայում այդ երկրի վարչապետի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:

Թուրքիայի նախագահը Սիրիայի ուղղությամբ Ռուսաստանի օդային հարվածները կոպիտ սխալ է անվանել և հավելել, որ վերջինի կողմից իրենց օդային տարածքի խախտումը ոտնահարում է ՆԱՏՕ-ի շահերը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր