ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +29 °C Վաղը`+29 °C
Հարուցվել է քրեական գործ՝ երեխայի՝ մահացած ծնվելու դեպքով
14:28, 08.10.2015 | mamul.am
3272 | 2
ՀՀ քննչական կոմկտեի Աբովյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ երեխայի՝ մահացած ծնվելու դեպքի առթիվ: 2015թ սեպտեմբերի 27-ին ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել քաղաքացի Ռ. Գրիգորյանից առ այն, որ անհրաժեշտ բժշկական միջամտությունն ուշացնելու հետևանքով իրենց առողջ զավակը ծնվել է մահացած։ Ըստ դիմումատուի՝ կինը, լինելով հղի, հաշվառված է եղել Աբովյանի ծննդատանը, որտեղ կատարվել են հղիության ընթացքի ստուգումներ: Օգոստոսին կատարված սոնոգրաֆիայի արդյունքում պարզվել է, որ պտուղը մոր արգանդում պտտվել է և գտնվում է հետույքային առաջադիմության դիրքում, սակայն պտղի զարգացումը եղել է նորմալ, և բժիշկը որոշել է ծնունդն ընդունել կեսարյան հատումով: 2015թ. սեպտեմբերի 15-ին կնոջ մոտ ցավեր են սկսվել: Բժիշկը, տեղեկանալով այդ մասին, որոշել է նույն օրը՝ ժամը 22-ին, կատարել կեսարյան հատում, սակայն սկսվել են ծննդաբերության բնական ցավեր: Արդյունքում կեսարյան հատում չի կատարվել, որի հետևանքով պտուղը ծնվել է մահացած: Դեպքի առթիվ Աբովյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքների պարզաբանման համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական միջոցներ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցվածչէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր