ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +29 °C Վաղը`+29 °C
ՀՀԿ-ական ծեծկռտուք. «168 ժամ»
10:01, 24.12.2015 | mamul.am
5417 | 2

«Հայկական ժամանակ»-ը գրում է. «Երեկ մեզ հայտնի դարձավ, որ նախօրեի երեկոյան Արաբկիր վարչական շրջանում դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած հանրաքվեի արձանագրած ընդհանուր արդյունքները տոնելու համար խնջույք է կազմակերպվել, որի ավարտին մասնակիցները ծեծել են իրար:
Ըստ մեր ստացած տեղեկությունների, ծեծվածների մեջ է եղել նաև ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի օպերգծով նախկին տեղակալ Արթուր Մեհրաբյանի որդին՝ Վահե Մեհրաբյանը:
Խնջույքին մասնակցել և միջադեպին ականատես է եղել նաև Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հրայր Անտոնյանը:
Վերջերս երեկ անպատասխան էր թողնում իր բջջայինի հեռախոսազանգերը, իսկ նրա ընդունարանից տարբեր ժամերի մեզ փոխանցեցին, թե Անտոնյանը տեղում չէ: Վահե Մեհրաբյանի բջջայինն էլ անջատված էր»,- գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր