ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+30 °C, +16 °C ... +30 °C Վաղը`+29 °C
Գիտությունը մինչև հիմա բացատրություն չունի, թե ինչու են մարդիկ այս կերպ ձևախեղել իրենց գանգերը
00:06, 15.02.2016 | mamul.am
11567 | 0

Մարմինը փոփոխությունների ենթարկելու ցանկությունը բնավ էլ 21-րդ դարի երիտասարդությանը բնորոշ միտում չէ: Մեր նախնիներն էլ ձգտել են փոփոխությունների ենթարկել բնությունից իրենց տրված մարմինները՝ տարիներով անտեսելով ցավն ու անհարմարությունները: Մարմինը ձևափոխելու տարածված տարբերակներից մեկն էլ եղել է գանգի ձևի փոփոխությունը:

Առաջին ձևախեղված գանգը հայտնաբերվել է Հարավային Ամերիկայում՝ ժամանակակից Պերուի տարածքում: Այնուհետև նման գանգեր գտնվել են Լիբանանում, Կուբայում, Մեքսիկայում, Կիպրոսում, Ղրիմում, անգամ՝ Կովկասում ու Պովոլժեում:

Զարմանալին այն է, որ որոշ ժողովուրդներ, օրինակ՝ թուրքմեններն, այս սովորույթը պահպանել են մինչև 20-րդ դարի կեսերը: Հենց որ երեխան լույս աշխարհ է եկել, նրա գլխին հագցրել են հատուկ թասակ, որի վրայից ամուր կապել են փաթաթանով: Այդ անհեթեթությունը տղաները կրել են մինչև 5 տարեկան դառնալն, իսկ աղջիկները՝ մինչև ամուսնությունն, այսինքն՝ 12-13 տարեկանը: Աֆրիկյան որոշ ցեղեր մինչ այժմ հետևում են այս ավանդույթին:

Գիտնականները միակարծիք չեն, թե հանուն ինչի են արվել այս զոհողությունները: Հնարավոր է, որ նախկինում երկարացված գանգը եղել է բարձր խավին պատկանելու նշան կամ էլ նրանք փորձել են այդկերպ նմանվել աստվածներին, որոնք, ըստ իրենց հավատալիքների, արտասովոր գլուխներ են ունեցել:

Լատինական Ամերիկայի տարածքում գանգի ձևախեղման ամենատարածված մեթոդը եղել է հատուկ տախտակների վրա գանգն աստիճանաբար սեղմելը: Կենտրոնական Ամերիկայում տարածված են եղել այնպիսի փաթաթանները, որոնց շնորհիվ գլխի առջևի և ետևի հատվածներն ուռուցիկ տեսք են ստացել, իսկ մեջտեղի հատվածը՝ փոսորակ:

Ասիայի և Աֆրիկայի տարածքում նորածնի գլուխը դրել են 2 տախտակների արանքում, ինչի արդյունքում գլուխն ու ծոծրակը դարձել են տափակ:

Գիտնականները պարզել են, որ գանգի հետ արվող այս փոփոխությունները շատ հաճախ ողբերգական ավարտ են ունեցել: Գանգի հետ միասին ձևախեղվել է նաև գլխուղեղը, ինչը դարձել է դրա ֆունկցիայի խանգարման պատճառ: Մարդիկ սկսել են տառապել խրոնիկ անքնությամբ, հոգեկան լուրջ խանգարումներով:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր